Հայաստանում նշվում է Ազգային փոքրամասնությունների օրը

Հայաստանում հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես Ազգային փոքրամասնությունների օր։ Տոնը մեր երկրի պետական տոների և հիշատակի օրերի շարքում ամրագրվել է 2021 թվականից՝ նպատակ ունենալով ընդգծել ազգային փոքրամասնությունների դերը հասարակական և մշակութային կյանքում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Այս օրը խորհրդանշում է ազգային բազմազանության նկատմամբ հարգանքը և փոքրամասնությունների ներկայացուցիչների ներդրումը երկրի զարգացման գործում։

Ներկայում ազգային փոքրամասնությունների ամենամեծ 4 համայնքներ ունեն իրենց ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել