«Վրացական երազանքի» հիմնադիրը և Վրաստանի ոչ ֆորմալ կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության գրասենյակում կազմակերպված միջոցառման ժամանակ, կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքի պատվերով իրականացված էքզիթփոլերի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է.
«Մենք վերահսկում ենք իրավիճակը և վստահորեն կանգնած ենք – ինչպե՞ս կարող է կուսակցությանը աջակցել 80%-ը, իսկ ընդամենը 10 հազար մարդ հեղաշրջում կազմակերպել: Դա անհնար է»:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը աղետալիորեն պարտվել է ընտրություններում և կրկին փորձում է գործընթացները տեղափոխել փողոց: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է վրացական ԶԼՄ-ներից
Ինչպե՞ս կարող է կուսակցությանը աջակցել 80%-ը, իսկ ընդամենը 10 հազար մարդ հեղաշրջում կազմակերպել. Իվանիշվիլի

