Ի ուշադրություն ԶԼՄ գործընկերների. ՀՀ ԱԳՆ կամ Վրաստանում ՀՀ դեսպանության կայքէջերում հոկտեմբերի 4-ի նորություններ չեն տեղադրվել՝ պարզաբանել է։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱԳ-ից։
«2020 թվականի մարտի 17-ի նորությունը, առանց լրացուցիչ պարզագույն ճշտման, որպես 2025 թվականի հոկտեմբերի 4-ի նորություն ներկայացնող «լրագրողին» խորհուրդ ենք տալիս առնվազն ծանոթանալ դրա բովանդակությանը։ Ուշագրավ է, որ 2020 թվականի նորության մեջ խոսվում է այդ պահին ապագայում՝ 2020 թ. մարտի 18-ին, ուժի մեջ մտնելիք որոշման, կորոնավիրուսի շրջանի սահմանափակումների և առատ ձյան մասին. ակնհայտ փաստեր, որոնք նվազագույն ուշադրության պարագայում չեն համապատասխանում 2025 թ. հոկտեմբերի 4-ի իրականությանը։
Հավելենք, որ թերևս նմանատիպ օրինակներն են լավագույնս վկայում լրագրողական գործունեության անաչառության և ընթերցողների նկատմամբ նվազագույն հարգանքի կամ նշյալ հատկանիշների՝ չվիճարկվող բացակայության մասին»,-նշել են ԱԳՆ-ից։