ԲԴԽ-ն քննեց ՄԻԵԴ-ի հունվարյան վճռի հիմքով Սուրեն Անտոնյանի կարգապահական վարույթը

Iravaban.net-ը ԲԴԽ-ից տեղեկանում է՝ հոկտեմբերի 3-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննեցՄարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հունվարի 23-ի վճռի հիմքով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի հանդեպ հարուցված կարգապահական վարույթը։

Հունվարի 23-ին ՄԻԵԴ վճռի համաձայն Հայաստանի կողմը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ։ Վճռում նշվում է, որ ԲԴԽ-ի գործողությունները կապված են դատական անկախության հետ, Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել արդար դատաքննության իրավունքի խախտում քանի որ Արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահն ունեն փոխկապակցվածություն, ինչը կարող է կասկածի տակ դնել դատարանի անաչառությունը։

Սուրեն Անտոնյանի պաշտպան, իրավաբան Էմիլ Ամիրխանյանը, բացարկ ներկայացրեց ԲԴԽ-ի անդամ Երանուհի Թումանյանցի մասնակցության դեմ՝ նշելով, որ Թումանյանցը ներգրավված էր 2023-ի հունվարի որոշման կայացման մեջ, իսկ ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի խախտում՝ կապված նրա մասնակցության հետ։

ԲԴԽ-ի նիստում, սակայն, հարցին անդրադարձավ նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ ըստ ՄԻԵԴ-ի, ԲԴԽ անդամների ընտրության ընթացակարգը չի կարող կասկածի տակ դնել նրանց անկախությունը։ Ամիրխանյանը, սակայն, պնդեց, որ խնդիրը ոչ թե ընտրության կարգն է, այլ հենց այն հանգամանքը, որ Թումանյանցը մասնակից է եղել նախորդ որոշմանը։

«Մեր այս միջնորդության հիմքում մենք չենք դրել ընտրության կարգը, այլ նույն գործին առնչվող նրա նախկին մասնակցության հանգամանքը»,- նշեց Ամիրխանյանը:

ԲԴԽ դատավոր Թումանյանիը սակայն խնդրեց հիմնավորել,թե  ի՞նչ հիմքով է ներկայացվում միջնորդությունը:

Էմիլ Ամիրխանյանը պատասխանեց` անկողմնակալ դիտորդի մոտ էլ կարող է անաչառության հարց առաջանալ և կրկին շեշտեց, որ ՄԻԵԴ-ը Թումանյանցի մասնակցությամբ կազմի կողմից կոնվենցիայի խախտում է արձանագրել:

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

ԲԴԽ-ն որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել հիմնավորելով, որ Երանուհի Թումանյանցնի կայացրած որոշումը Խորհրդի վերջնական որոշման վրա ազդեցություն չի ունեցել:

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ տրամադրել դատական պրակտիկայի ամփոփման նյութերը և վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումների օրինակները։ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշեց, որմիջնորդության մեջ անհստակություններ կան։

«Հենց այսօր, ժամանակ է ձեզ տրամադրվում խորհրդի կողմից, հենց այսօր դիմում ներկայացրեք դատական դեպարտամենտ, համապատասխան կոնկրետ առարկայական, ո՞ր թվականների և ի՞նչ է ձեզ անհրաժեշտ»,- ասաց  Աթաբեկյանը։

Փաստաթղթերի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց։ Գործի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 10։30-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել