Ինչպես ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առցանց եղանակով

Դուք կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք։
Հիշեցնենք, որ հարթակից կարող են անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները։
Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեն ծանոթանալ Երևանում ու մարզերում առկա թափուր աշխատատեղերին, ստեղծել իրենց ինքնակենսագրականը և գտնել իրենց մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք՝ ուղիղ կապ հաստատելով գործատուների հետ։ Գործատուները կարող են հարթակում տեղադրել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ, ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին և գտնել անհրաժեշտ մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել