«Փաշինյանի երեկվա պահվածքը հուշում էր, որ Միքայել Սրբազանի դատավճռի քաղաքական պատվերը տրված է»․ Գեղամ Մանուկյան

Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը Միքայել Աջապահյանի գործով դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ  Միքայել Սրբազանը մեղադրվում էր ՔՕ 422-րդ հոդվածով, մինչդեռ այսօր հրապարակված դատավճռով՝ 442-րդ հոդվածի 2-րդ մասով։

«Ամբողջ դատաքննությունը բոլորովին ուրիշ թեմայի մասին էր և իշխանական քարոզչամեքենան ու Նիկոլի ստրուկ դատաիրավական համակարգը․․․ բոլոր բոլորի գլխավորությամբ կատարում էին Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը։  Նույնիսկ երեկ Նիկոլ Փաշինյանի հարց ու պատասխանի ժամանակ ցույց տվեց, որ տրված է քաղաքական պատվեր, փաթեթավորման հարց էր, իշխանության համար թիվ մեկ հարցն այն էր, որ Սրբազանը մնա անազատության մեջ, դեռ հարց է՝  ինչ սահմանափակումներ կա սրբազանի նկատմամբ»,- այս մասին  նշեց Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը իր խոսքում նշեց, որ այս իշխանությանը հարկավոր է, որ բոլոր հայրենասեր, կշիռ ու խոսք ունեցող մարդիկ գտնվեն անազատության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել