Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման

Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտի  հրապարակումը։ Դատարանը վճռեց  Միքայել արքեպիսկոպոսին ազատազրկել 2 տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի կալանքի վերցնելու պահից։

Նախորդ նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեց Միքայել Աջապահյանին ազատազրկման դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվի առնելով մեղադրյալի՝ մինչև օրս արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

Մեղադրողը հիմնավորել էր, որ այս պատիժը համապատասխանում է քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սանկցիաներին և արարքի հանրային վտանգավորությանը:

Նիստի ավարտից հետո Միքայել Աջապահյանի պաշտպան  Արա Զոհրաբյանը նշեց, որ դատավճիռը կանխատեսելի էր։ Տեղեկացրեց, որ դատավճիռը հրապարակելուց Դատարանը կարդաց 442-րդ հոդվածով մեղադրանքը հաստատելու մասին։

Տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանը մերժել է առաջին կալանքի հետ կապված բողոքը վարույթ ընդունել։

«Այդ մասով նաև Եվրոպական դատարան ենք դիմելու։ Այս դատավճիռը անպայման բողոքարկվելու է Վերաքննիչ ատյան»,- ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ   Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ից կալանավորված էր։ Սեպտեմբերի 2-ին կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս 1 ամսով։ Սեպտեմբերի 24-ին կայացած դատական նիստում Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ճանաչեց մեղավոր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ վերդիկտի նույնն է թողնվել նաև խափանման միջոցը՝ կալանքը որոշակի սահմանափակումներով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրանքի էությանն նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։

Մանրամասները կարող եք դիտել  ամբողջական տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել