Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում էՀՀ ԱԳՆ-ից։
«Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում Իրաքի Հանրապետությանն՝ Ազգային օրվա կապակցությամբ։
Հայաստանը բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված 25-ամյա դիվանագիտական հարաբերությունները՝ խաղաղություն և բարգավաճում մաղթելով Իրաքի կառավարությանն ու ժողովրդին»,-ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության գրառման մեջ։