Արմեն Սաքապետոյանի գործի քննությունը հետաձգվեց, հայցվորի ներկայացուցիչը ծանոթ չէր գործի նյութերին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում հոկտեմբերի 2-ին շարունակվեց ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը՝ նախագահությամբ դատավոր Լիլի Դրմեյանի։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստին ներկա էին  ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Միրոյանը և Կառլեն Ափինյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, պատասխանողների ներկայացուցիչներ  Վարազդատ Ասատրյանը, Արմեն Հարությունյանը։

Գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր հայցվորի ներկայացուցիչ, դատախազ Միրոյանի նոր ներգրավված լինելու և գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Այսօր կայացած նիսում Դավիթ Միրոյանը նշեց, որ տրված սեղմ ժամկետը բավարար չի եղել գործի նյութերին և խնդրեց տրամադրել ևս 2 շաբաթ, նյութին ամբողջությամբ ծանոթանալու համար։ Պատասխանողի պաշտպանը չառարկեց ներկայացված միջնորդությանը։

Հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ  միջնորդությունը ևս կքննարկվի հաջորդ նիստին։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նախնական դատական նիստը կանցկացվի հոկտեմբերի 14-ին, ժամը 17։00-ին։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 22.05.2024 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան, որով պահանջել է.
– Արմեն Սաքապետոյանից և Մարիաննա Մկրտչյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
1) Երևան, Արաբկիր, Գ․ Սունդուկյան փ 15-2 բնակարանը,
2) Երևան, Դավթաշեն, Սասնա Ծռեր փողոց, 3 շենք, 11 բնակարանը,
3) Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցու փ․, 58/20 շենք, 87 բնակարանը,
4) Երևան, Աջափնյակ, Հալաբյան փ․, 75/1 շենքի 100 բնակարանը,
5) Կոտայք, Ծաղկաձոր, ք․ Օլիմպավան փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքը,
6) SALEA7BW9P2111201 նույնականացման համարով LAND ROVER DEFENDER SE 3.0 մակնիշի մեքենան,
7) Արմեն Ասլանյանին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 8 800 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 4 500 000 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
8) Արմեն Տեր-Տաճատյանին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 20 900 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 192 829 ՀՀ դրամ պահանջի իրավունքը,
9) Էդգար Եգանյանին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝4 000 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 2 000 000 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
10) Արտակ Անդրեասյանին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 113 700 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 46 071 268 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
11) «Յերրա» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 995 167 207 ՀՀ դրամի ապօրինի մասի ՝ 18 025 198 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
12) «1Էսքյու ագրո» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 47 090 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 1 808 222 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
13) «Ալմոնդ ագրո» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 1 500 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 1 413 512 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
14) «Բեսթ Փրոփերթիս» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 105 942 592 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 64 917 015 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
15) «Իմմոբիլիեր» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 60 620 380 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 3 150 000 ՀՀ դրամ պահանջի իրավունքը,
16) «Արմենիակ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 25 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 25 000 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
17) «Գևորգ Մառա» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 18 000 000 ՀՀ դրամի ապօրինիմասի՝ 7 508 064 ՀՀ դրամի պահանջի իրավունք,
18) «Կարապի լիճ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 700 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 525 068 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
19) «Պարկ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 25 000 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 7 746 107 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
20) «Ս․Թ․Ջեյքոբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 7 935 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 2 421 146 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
– Արեգ Սաքապետոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Ալմոնդ Ագրո» ՓԲԸ 652 681 հատ բաժնետոմսերը,
– Հայկ Սաքապետոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
1. LHGRS2895P8007396 նույնականացման համարով HONDA ENP մակնիշի մեքենան,
2. JTHCF1D27F5029695 նույնականացման համարով LEXUS IS 250 մակնիշի մեքենան,
– Արմեն Սաքապետոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
1. 136 604 398 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
2. 923 509 183 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողիի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել