Հակակոռուպցիոն քրեական դատարանում՝ նախագահությամբ Գիվի Հովհաննիսյանի, անցկացվեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործով դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Սաշիկ Ավետիսյանը, պաշտպաններ Սլավիկ Պողոսյանը, Արտակ Նավասարդյանը։ Դատական նիստին չէր ներկայացել մեղադրյալ Վիգեն Սարգսյանը։
Դատավարության սկզբում դատարանը ուսումնասիրեց կողմերի անձը հաստատող փաստաթղթերը։ Ապա տեղեկացրեց Դատարանին, մեղադրողի և մեղադրալի կողմերի՝ բացարկի միջնորդություն ներկայացնելու իրավունքը։ Բացարկի միջնորդություններ առկա չէին։
Քննարկվեցին նաև վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունների առկայությունը և խափանման իջոց կիրառելու միջնորդությունը։ Այսպիսի միջնորդություններ ևս չկային։
Հաջորդիվ քննարկվեց Գույքային պատասխանող ճանաչելու վերաբերյալ հարցը։ Գույքային հայց առկա չէր։
Հեռակա դատաքննություն իրականացնելու միջնորդությունը
Քննարկվեց խուսափող մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին հարցը։ Հանրային մեղադրողի ներկայացուցիչ Սաշիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ իր կողմից արդեն դատարան է ուղարկվել, միջնորդություն՝ հեռակա կարգով իրականացված թիվ 651, 365, 24 քրեական վարույթով խուսափող մեղադրյալ եղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին։ Ներկայացրեց նաև գործի նախապատմությունը, մեղադրական եզրակացությունը։
Ի թիվս այլնի, հանրային մեղադրողը նշեց,- «Վիգեն Սարգսյան նախնական համաձայնության գալով Սամվել Մայրապետյանի հետ 2013 թվականի ապրիլի 30-ին վերջինիս հետ կնքել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի ութերորդ շենքի 18-րդ բնակարանը և նույն շենքի թիվ հինգ ավտոկայանատեղին ընդհանուր 160 միլիոն ՀՀ դրամով Սամվել Մայրապետյանին վաճառելու վերաբերյալ ձևական պայմանագրեր։ Այդ կերպ գործարքի կնքման արդյունքում ստացված եկամուտների ձևով օրինական տեսք տալով նշված գումարի մեջ ներառված հանցավոր ճանապարհով ստացված 99 միլիոն 414 հազար 79 դրամի, թաքցնելով դրա ծագման աղբյուրը, իրական բնույթը, տեղաշարժը, պատկանելիությունը տնօրինման եղանակը, հանցավոր ծախում ունեցող հիշյալ գումարը ձևակրման պայմանագրերի կնքման արդյունքում դնելով օրինական քաղաքացիաիրավական շրջանառության մեջ։ Նշված գործարքների արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված 99 միլիոն 414 հազար 79 դրամ, իբրև օրինական եկամուտ օգտագործելով, Վիգեն Սարգսյանը նույն օրը 100 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իր և կնոջ անվամբ ձեռք է բերել Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող վերջինիս մերձավոր ազգականների անվամբ հաշվառված Երևան քաղաքի հյուսիսային փողոց 5-րդ շենքի 31 և 32-րդ բնակարանների, ինչպես նաև նույն շենքի թիվ 13 և 115 ավտոկայանատեղիները, որպեսզի գործողություններով իր ունեցած հանցավոր ծախում ունեցող առանձնապես խոշոր չապերի դրամային միջոցները փոխարկել է անշարժ գույքերի և թաքցրել դրանց հանցավոր ծախումը։ Այնուհետև 2018 թվականի մայիսի 17-ին Վիգեն Սարգսյանը, Սամվել Մայրապետյան հետ կնքել է առուվաճառքի ձևական բնույթ կրող նոր պայմանագրեր, որոնցով իբր ընդհանուր 156 միլիոն դրամ արժեքով հետ է գնել դեռ արդեն 2013 թվականի ապրիլի 30-ին 160 միլիոն դրամով վաճառած Երևան քաղաքի Աբովյան փողոցի ութերորդ շենքի 18-րդ բնակարանում և նույն շենքի թիվ հինգ ավտոկայանատեղինում։ Այսպիսով, սույն քրեական վարույթով ձեռք բերված ապացուցողական ձանգվածով, այդ թվում նաև ապահովչների համակարգի համադրման և վերլուծության արդյունքում հաստատվել է, որ Վիգեն Սարգսյանը 1995-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայող, հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտներով չհիմնավորված, ապօրինի, առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ, ապա դրանք օրինական քաղաքացիաիրավական շրջանառության մեջ ներգրավելու, այն՝ անշարժ գույքերի ձեռք բերելու միջոցով փոխարկելու, խեղաթյուրել, փոխարկել, խեղաթյուրել, թաքցրել է դրանց հանցավոր ծագումը, տեղաշարժում պատկանելիությունը, այդ կերպ օրինական տեսք հաղորդելու դրանց, իսկ Սամվել Մայրապետյանը իր գործողություններով օժանդակել է նրան, որպեսզի խուսափի կատարած հանցանքի համար պատասխանատվությունից։ Այսպիսով, Վիգեն Սարգսյանը վերը նկարագրված եղանակով օրինականացրել, լվացել է, հանցավոր ճանապարհով ստացված, իր և կնոջ օրինական եկամուտներով չհիմնավորված, առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 99 միլիոն 414 հազար 79 ՀՀ դրամի գույքը։ Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար 2024 թվականի մայիսի 14-ին և մայիսի 15-ին հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել համապատասխանաբար Վիգեն Սարգսյանի և Սամվել Մայրապետյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով, որը համապատասխանում է ներկայիս գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի երրորդ մասի երրորդ կետին, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 2024 թվականի մայիսի 14-ին Վիգեն Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին տեսակապի միջոցով WhatsApp հավելվածի միջոցով, հայտնվել է վերջինիս, ինչպես նաև նույն կապի միջոցով, նրան ուղարկվել է հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր, սակայն չի ներկայացել, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու պատճառների մասին։ Նախաքննության ընթացքում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Վիգեն Սարգսյանը 2019 թվականի մայիսի 27-ին մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, իսկ ձեռք բերված տվյալներով վերջինս բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգում, Բելմոտ քաղաքի Էմփերց Ռոադ փողոցի 48 հասցեում։ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերջինիս հայտնաբերելու փաստացի արգելանքի վերցնելու և վարույթն իրականացնող մարմնի ներկայացնելու նպատակով դեռ ես նախաքննության ընթացքում հետաքննության մարմնին տրվել օպերատիվ հետախուզական միջոցառումը իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն և ստացված պատասխանի համաձայն Վիգեն Սարգսյանի ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներում կատարվել համապատասխան փոփոխություններ, վերջինս հետախուզման մեջ է գտնվում։ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին։ 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ թիվ 691 093 20 քրեական գործից վարույթից անջատվել է մեղադրյալ Վիգեն Սարգսյանի վերաբերյալ տվյալ մասը, առանձնացվել է առանձին վարույթում, որին շնորհվել է թիվ 691 365 24 համարը, միջդատական վարույթը հեռակա կարգով իրականացված թիվ 691 365 24 քրեական վարույթի նյութերը 2024 թվականի դեկտեմբերի 9-ի մեղադրական եզրակացությամբ ստացվել են գործարար դատախազություն․․․
․․․Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով, 489-րդ հոդվածի հինգերորդ մասով, Միջնորդում եմ հակակոռուպցիոն դատարանի միջդատական վարույթը հեռակա կարգով իրականացված քրեական վարույթով խուսափող մեղադրյալ Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին»։
Առարկության փաստական հիմքերը
Հանրային մեղադրողի ելույթից հետո պաշտպանական կողմը առարկություն հայտնեց։
Առարկություն փաստական հիմքերը հետևյալն էին՝
- 2024 թվականի մայիսի 14-ին հրեական գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Սաշիկ Ավետիսյանի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթով Վիգեն Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նշված որոշման մասին նույն օրը տեսակապի մեջ միջոցով հայտնվել է Վիգեն Սարգսյանին։
- 2024 թվականի հոկտեմբերի երեք -ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Լևոն Ադամյանը որոշում է կայացրել վարույթով մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:
- Հանրային մեղադրողը ներկայացրել է միջդատական վարույթը հեռակա կարգով իրականացված քրեական վարույթով Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն, որպես ի թիվս այլի նշելով, որ Վիգեն Սարգսյանը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց։
- Վիգեն Սարգսյանը 2018 թվականի հոկտեմբերին դիմել և 2018 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի կառավարման դպրոցում։ Ուսումնառությունը սկսվել է 2019 թվականի հունիսի 3-ին։
- 2019 թվականի մայիսի 27-ին Նախորդ կետում նշված փաստական հանգամանքով պայմանավորված, Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուսումնական հաստատությունների հրավերի հիմքով հատկացվող F1 մուտքի ոչ ներգաղթային արտոնագրով։
- 2020 թվականի հունիսին Վիգեն Սարգսյան ավարտել է ուսումը, նույն թվականի օգոստոսի երեքին աշխատանքի ընդունվելով Բոստոնում գործող կորպորացիայում, զբաղեցնելով բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնը, իսկ 2023 թվականի մարտի 13-ից ինչ օրս աշխատում է նույն ընկերությունում, որպես բիզնեսի զարգացման գծով գլխավոր տնօրեն։
- Վիգեն Սարգսյանը իր հորից 2022 թվականի սեպտեմբերի 7-ին տեղեկանալով, որ նախաքննական մարմինը նույն օրն իր հորը վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության և հետաքրքրված է իր գտնվելու վայրով և հեռախոսահամարով, 24 ժամվա ընթացքում կապ է հաստատել վարույթն իրականացնող մարմնի քննիչ Սասուն Մինասյանի հետ և հայտնել իր գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը, որը եղել է անփոփոխ, պատրաստակամություն հայտնելով տալու անհրաժեշտ պարզաբանումներ և մասնակցել հնարավոր քննչական գործողություններին։
Փաստական հիմքերի մասին առավել մանրամասն դատական նիստի տեսանյութում։
Պաշտպան Արտակ Նավասարդյանի խոսքով՝ սույն առարկության առաջին, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ կետերում նշված փաստերի համադրումից հետևում է, որ Վիգեն Սարգսյանը մինչև իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման որոշման մասին տեղեկանալը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսում ստանալու և աշխատելու նպատակով, դեռևս 2019 թվականի հայաստի 27-ին մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, այսինքն Վիգեն Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման միջև առկա է գրեթե հինգ տարվա ժամանակագրական տարբերություն, ինչի պայմաններում չի կարող ողջամիտ ենթադրություն առաջանալ առ այն, որ վերջինս Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է քննությունից խուսափելու նպատակով։
Ելնելով վերոգրյալից, պաշտպանական կողմը խնդրեց մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել և նախնական դատալսումները շարունակել ընդհանուր կարգով։ Ներկայացվեց նաև Վիգեն Սարգսյանի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կառավարման դպրոցում ուսման վերաբերյալ փաստաթղթեր և աշխատանքային փաստաթղթեր։
Դատախազ Սաշիկ Ալավերդյանը արձագանքեց, նշելով, որ բերված պնդումները անհիմն են։
Դատական նիստը հետաձգվեց՝ Դատարանի, այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Հաջորդ դատական նիստը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ժամը 10:00։
Մանրամասները տեսանյութում։