Ստրասբուրգում Սրբուհի Գալյանը և ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Ստրասբուրգում պատիվ ունեցա հանդիպելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի  ֆեյսբուքյան էջից։
«Միասին քննարկեցինք կարևոր հարցեր.
  • սահմանադրական բարեփոխումների ընթացքը.
  • խաղաղության կարևորությունը և դրա ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքը.
  • ժողովրդավարական արժեքների պահպանման համատեքստում ապատեղեկատվության, օտարերկրյա ազդեցությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը.
  • ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի ընդլայնումը և համագործակցության նոր ուղղությունները:

Ուրախ էի կրկին հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարին և մտքեր ու նոր գաղափարներ փոխանակել վերջինիս հետ»,- գրել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել