Հարգելի լրագրողներ մի հարցրեք, թե ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։
Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք չեմ կարող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին:
Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով, միայն մամուլից եմ տեղեկացել որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը»: