ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 23-ին ծառայություններ կմատուցվեն․
ժամը 10։00-16:00
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը 10:00-16:00
Արմավիրի մարզի Արագած համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հոկտեմբերի 23-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Նոր Հաճըն և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում՝ հոկտեմբերի 16-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։