ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը արձակուրդ է մեկնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը  արձակուրդ է մեկնել: Այս մասին Iravaban.net-ը  տեղեկանում  է Կառավարությունից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին և 2025 թվականի նոյեմբերի 3-14-ը ներառյալ:
2. Դավիթ Խուդաթյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել