Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովից առաջ արդյունավետ բանակցություններ ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Իրակլի Կոբախիձեի սոցիալական էջից։
«Մենք քննարկեցինք կարևոր երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Վստահ եմ, որ այս հանդիպումը կամրապնդի Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը»,-նշել է նա։
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը:
Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ:
Ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ Իրակլի Կոբախիձեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: