Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, որոշում է ստորագրել, որով զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել։, այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից, որում ասվում է․
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ):
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ աշխատանքային խումբը գործունեությունն իրականացնում
է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն: