Դատախազությունը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմից։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը Երեւանի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։
Հ.Գ. Պաշտպանական թիմի կարծիքով դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը: