2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի առնչությամբ:
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացրել է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանության ուղղությամբ կատարված գործողությունների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են նաև փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները:
Ներկա փաստաբանները հայտնել են իրենց վրդովմունքը՝ փաստաբանի բիրտ ձերբակալության, քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի կապակցությամբ:
Միաժամանակ, Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական թիմի հետ քննարկվել են վերջինիս պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը:
Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ փաստաբանների պալատից։