Փաստաբան Կոչուբաևը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դա համարում է քաղաքական բռնաճնշում. Կոչուբաևի պաշտպան Աբգար Պողոսյան

Ավելի վաղ Iravaban.net-ը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտե է բերման  ենթարկվել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ նրա ավելի վաղ կատարած գրառման պատճառով։ Iravaban.net-ի հետ զրույցում Կոչուբաևի պաշտպան Աբգար Պողոսյանը նշեց, որ Կոչուբաևը ունի մեղադրյալի քրեադատավարական կարգավիճակ և վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է»։

Վերջինս նշեց նաև, որ Ա․Կոչուբաևը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դա համարում է քաղաքական բռնաճնշում, որը նաև ահազանգ է, որ քաղաքական բռնաճնշումների ենթարկված քաղաքացիների շահերի պաշտպանները, նույնպես կարող են ենթարկվել այդ բռնաճնշումներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել