Iravaban.net-ի տեղեկություններով Քննչական կոմիտեն առաջիկայում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացնելու դատարան։
Ավելի վաղ նշել էինք, որ Iravaban.net-ի տեղեկություններով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին այս պահին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով։