Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան է ներգրավվել նաև «Կոնտրա Լեգեմ» իրավաբական ընկերության տնօրեն, փաստաբան Արայիկ Ներսիսյանը

Քիչ առաջ Iravaban.netը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն է բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին՝ նրա ավելի վաղ կատարած գրառման պատճառով։

Iravaban.net-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կոչուբաևը ունի մեղադրյալի քրեադատավարական կարգավիճակ և վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է»։

Փաստաբանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Iravaban.net-ի տեղեկություններով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան է ներգրավվել նաև «Կոնտրա Լեգեմ» իրավաբական ընկերության տնօրեն, փաստաբան Արայիկ Ներսիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել