«Դիմակավորված անձինք շատ կոշտ ձեւով ձերբակալեցին Կոչուբաևին». Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է պատմել

Ֆաշիստական ձեւով ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին։ Iravaban.net-ը այս մասին տեղեկացավ  իրավապաշտպաններից Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։

«Դատն ավարտվեց, դուրս էինք գալիս մեքենաներով, այդ պահին նկատեցինք դիմակավորված անձինք շատ կոշտ ձեւով  ԱԱԾ-ակաները հանեցին մեկին մեքենայից, իրենց մեքենան նստեցրին ու  գնացին։ »,– ասաց Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով մինչև նրանք շրջադարձ են կատարել և մոտեցել արդեն դատարկ մեքենային ավտոմեքենայի համարներից հասկացել են, որ րոպեներ առաջ անհայտ ուղղությամբ տարել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Դեպքը տեղի է ունեցել 17.40-17.50–ի սահմաններում։

«Չգիտենք՝ ուր են տարել Կոչուբաեւին»,- նշեց իրավապաշտպանը։

Տեսանյութն՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել