Հոկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 54.7 հազար մարդ

Iravaban.net-ը Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկանում է ՀՀ աշխատաշուկայի իրավիճակի մասին, 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ։
  • 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 54.7 հազար մարդ։
  • Տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 35.7 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
  • Տարածքային կենտրոնները համագործակցել են 17.7 հազ. գործատուների հետ, որոնցից հավաքագրվել է 6929 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 691-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:
  • Աշխատանքի է տեղավորվել 8231 աշխատանք փնտրող (4822-ը՝ կին, 1646-ը՝ երիտասարդ, 73-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), որոնցից 3482-ը՝ ուղեգրերի միջոցով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել