Տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում People-to People (P2P) ենթակոմիտեի 11-րդ հանդիպումը

Տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում People-to People (P2P) ենթակոմիտեի 11-րդ հանդիպումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայսատանում ԵՄ գրասենյակից։
Համագործակցության այս հարթակը կարևոր կամուրջ է Եվրոպական միության և Հայաստանի միջև՝ նպատակ ունենալով ամրապնդել կապերը և խթանել դրական փոփոխությունները։
Հանդիպման ընթացքում երկու կողմի ներկայացուցիչներն արդյունավետ քննարկումներ են ունեցել՝ նվիրված մարդկանց միջև համագործակցության բոլոր ոլորտներին՝ առողջապահությունից և գիտական հետազոտություններից մինչև կրթություն, երիտասարդություն, զբաղվածություն, ԶԼՄ-ներ և տեղեկատվական հասարակություն, ինչպես նաև ցուցադրել են մեր երկկողմ համագործակցության լայնությունն ու խորությունը։
ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ այս նախաձեռնություններում Հայաստանին աջակցելուն՝ երաշխավորելով, որ մեր գործընկերությունը բոլորի համար շոշափելի օգուտներ կբերի։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել