Ա․Կոչուբաևի փաստաբան Գարիկ Գալիկյանի մեկնաբանությունը խափանման միջոցի քննարկման վերաբերյալ

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանական խմբի՝ 4 պաշտպաններից Գարիկ Գալիկյանը հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ անլուրջ են համարում մեղադրական եզրակացությունը, քանի որ բացակայում են բոլոր իրավական հիմքերը, և փաստաբանական խումբը, ինչպես նաև Ալեքսանդր Կոչուբաևը, մեղադրանքը չեն ընդունում։

Գարիկ Գալիկյանը նշեց նաև, որ անակնկալի են եկել դատական նիստի անցկացման նախատեսված վայրի ընտրության հարցում, քանի որ խափանման միջոցի քննությունը նշանակվել է ընդհանուր իրավասության քրեական դատարանի Նոր Նորք և Ավան նստավայրում։ Զրուցակիցը հավելեց նաև, որ տեղի ունեցածը համարում է ուղիղ բռնաճնշում և ըստ վերջինիս՝ պրակտիկայում գրանցված նախադեպերի համաձայն, սոցիալական կայքերում նմանատիպ հրապարակումների պատճառով, երբևէ գործը չի հասել ձերբակալման, առավել ևս կալանավորման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել