Ճիշտն ասած աչքերիս չէի հավատում, բայց բանից պարզվեց, որ խնդիրն աչքերիս մեջ չէր։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, այս մասին գրառում է կատարել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Բացահայտում եմ քննչական մարմնի փաստարկը, թե ինչու կարող է Կոչուբաևը խոչընդոտել նախաքննությանը։
Խորը շունչ քաշեք, նորից կարդացեք Կոչուբաևի «հանցավոր» գրառումը, նո՛ր շարունակեք կարդալը։
Ըստ քննչական մարմնի՝ Կոչուբաևը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որովհետև դեռևս չի հայտնաբերվել, օգտագործած պահպանակի պատմությունը պատմած «ավագ գործընկերը»։
Вот какой поворот!», – ասված է գրառման մեջ: