Անընդունելի և դատապարտելի է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալումը և դրա բիրտ եղանակը. Սիմոն Բաբայան

Համացանցում հայտնվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը պատկերող տեսանյութ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը այս մասին գրառում է կատարել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Դրանում պարզորոշ երևում է, որ բռնության հետ չկապված՝ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով՝ դիմակավորված իրավապահների կողմից, ասֆալտին պառկեցնելու միջոցով:

Նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու, հատկապես՝ փաստաբանի նկատմամբ, դառնում է պատժիչ գործիք:

Արատավոր այս պրակտիկան դատապարտելի է»,- ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել