Ժամեր առաջ Iravaban.net-ը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն է բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին՝ նրա ավելի վաղ կատարած գրառման պատճառով։
Iravaban.net–ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կոչուբաևը ունի մեղադրյալի կարգավիճակ և վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է»։
Փաստաբանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Iravaban.net-ի տեղեկություններով փաստաբաններ Աբգար Պողոսյանի, Արայիկ Ներսիսյանի, Էրիկ Ալեքսանյանի հետ միասին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան է ներգրավվել նաև փաստաբան Գարիկ Գալիկյանը։