Վինսենթ Ռոշին շնորհվել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գրառումից։
«Այսօր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրենը և տնօրենների խորհրդի նախագահ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ներդրման համար 2025 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Վինսենթ Ռոշը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ, պարգևատրվել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչմամբ»,- ասված է գրառման մեջ։