Ա․Կոչուբաևի ձերբակալությունը՝ բռնաճնշում փաստաբանական համայնքի նկատմամբ․ Կոչուբաևի պաշտպան Արայիկ Ներսիսյան

Iravaban.net-ի հետ զրույցում Ա․Կոչուբաևի փաստաբանական խմբի՝ 4 պաշտպաններից Արայիկ Ներսիսյանը նշեց, որ չեն ընդունում մեղադրանքը, համարելով ապօրինի և «աբսուրդային», ինչպես նաև ապօրինի են համարում ձերբակալությունը, նշելով նաև, որ դա բեմադրված և պատվիրված ներկայացում էր։ Ա․Ներսիսյանը հավելեց նաև, որ չի կարող որևէ խոսք գնալ ժողովրդավարության վերաբերյալ, քանզի այս գործողությունները  բռնաճնշում գործադրելու և լռեցնելու փորձի դասական օրինակ է ողջ փաստաբանական համայնքի նկատմամբ։

Վերջինս մանրամասներ հայտնեց ձերբակալման գործողության վերաբերյալ, նշելով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ աշխատակիցների կողմից կանգնեցվել է Ա․Կոչուբաևի վարած ավտոմեքենան, որից հետո ՊԾ աշխատակիցները վերջինիս խնդրում են, որ իջնի մեքենայից և այդ ժամանակ սկսվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից բեմադրված ձերբակալությունը՝ առանց դիմադրության քաղաքացուն գցելով գետնին և ապօրինի զրկելով վերջինիս ազատությունից։ Ըստ փաստաբանի սա փորձ էր նաև վարկաբեկելու փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանական համբավը և իրավական ձեռքբերումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել