Նիկոլ Փաշինյանի ֆաները սկեցին հարձակումը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վրա, ում այսօր վայրագ ձևով բերման են ենթարկել իրավապաhները` ֆեյսբուքյան գրառման համար: Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը այս մասին գրառում է կատարել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Գրառումն, իհարկե, բավականին կոպիտ է, բայց կոնկրետ որևէ մեկին ուղղված չէ։ Փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում են նախաձեռնել։ Բայց այս նույն ֆաները ծպտուն անգամ չեն հանել, երբ իրենց երկրպագության օբյեկտը հրապարակայնորեն ամենաարտառոց հայհոյանքներն էր հնչեցնում, օրինակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին, որոնցից մեկը տեղ գտավ միջազգային մամուլի գլխագրերում։ Ով է պատասխանատու բարոյալքված այս մթնոլորտի համար, թե Փաշինյանն ուզում է ասել, որ հայհոյելու մենաշնորհն իրենն է»,- ասված է գրառման մեջ։