Մասիվի դատարանի դիմաց ենք, սպասում ենք նիստի մեկնարկին (ժամը 1:00): Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, այս մասին գրառում է կատարել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Մեր բազմաթիվ փաստաբան գործընկերներ արդեն այստեղ են` աջակցելու մեր գործընկերոջը և ցույց տալու համայնքի միասնականությունը»,- ասված է գրառման մեջ:
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման միջնորդության հարցը քննելու է դատավոր Մասիս Մելքոնյանը։