Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ ու ատրճանակ․ մայրաքաղաքի  պարեկների բացահայտումը

Հոկտեմբերի 18-ին` ժամը 10-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում Երևանի  պարեկները նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ օպերատիվ տեղեկության, զբաղվում էր տեղադրելու միջոցով թմրանյութի իրացմամբ: Սահմանված կարգով պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի:
Արցախի պողոտայում «ԲՄՎ»-ն ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած
պայուսակը նետել մոտակա այգին ու փորձել փախչել, սակայն դա էլ չի հաջողվել:
Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ է, 26 տարեկան: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը, քրեական վարույթի շրջանակում, կատարվել է դեպքի վայրի զննություն: Երիտասարդի նետած  պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ` ընդհանուր մոտ 57 գրամ քաշով: Պայուսակում կար նաև երեք փամփուշտով լիցքավորված ատրճանակ ու ևս յոթ փամփուշտ` պահունակի
գրպանում:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել