Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են. Ժաննա Անդրեասյան

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, հարցման կարգով, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են, և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսի  բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Ես հավաստիացումներ ստացա, ըստ որոնց հոգաբարձուների խորհուրդը հնարավորություն չի ունեցել թղթի վրա իմանալ սխեմայի մասին։ Բայց ինձ համար դա բավարար չէ, և մենք շուտով պետք է անդրադառնանք համալսարանի ներսում այդ խնդրի վերաբերյալ իրազեկվածության հարցին»,- նշել է Անդրեասյանը։

Նա պարզաբանել է, որ եթե համալսարանում ինչ-որ մեկը տեղյակ է եղել դրա մասին և ժամանակին չի հաղորդել, ուրեմն այդ անձի կամ անձանց համալսարանում հետագա  աշխատանքը պետք է քննարկվի։

«Արդարացման համար ոչ մի գործոն չկա, կան խոստովանական ցուցմունքներ»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ Iravaban.net-ը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացել էր, որ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը։ Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու մեջ:

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել