«Բոլորիս համար պարզ է չէ՞, որ այս իշխանություններն ունեն զրո հանդուրժողականություն այլակարծության հետ կապված»․ Սերժ Սարգսյանը՝ Վարդան Ղուկասյանի կալանավորման մասին

«Անկախ որևէ հանգամանքից, այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ- շատ մեծ է, և ընդհանրապես, բոլորիս համար պարզ է չէ՞, որ այս իշխանություններն ունեն զրո հանդուրժողականություն այլակարծության հետ կապված»,-  Վարդան Ղուկասյանի և Գյումրիիում կատարված վերջին իրադարձությունների մասին հարցին պատասխանելով՝ ասել է Սերժ Սարգսյանը։

«Նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով փորձում են լռեցնել այլ կարծիք, այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց, ընդհուպ մինչև մեկուսացնել։ Այս պարագայում Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են»,- նշել է Սարգսյանը:

Սարգսյանը խոսելով իրենց քաղաքական ուժի կողմից Գյումրի քաղաքապետ Ղուկասյանին սատարելու մասին հարցին նշեց․

«Վարդան Ղուկասյանն ընդդիմության շրջանակներում ամենաշատ ձայն ստացած թեկնածուն է: Մենք ոչ թե սատարել ենք Վարդան Ղուկասյանին այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է Վարդան Ղուկասյանի օգտին»,- հավելել է 3-րդ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել