Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կամ մարդ, որը լցված է ամբողջությամբ չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ Երրորդ նախագահը խոսելով կիրակի օրը պատարագում Նիկոլ Փաշինյանի ՝ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի հրավիրած պատարագին մասնակցությանը, նշեց։
«Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Վեհափառ հայրապետի և մեր եկեղեցու կողքին և մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ Հայրապետի հորդորով։ Վեհափառ հայրապետը կես բառ ասի, ցանկացած եկեղեցում, ՀՀ ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել։ Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները»,- նշել է նա:
« Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն: Այնպես որ, համբերությամբ սպասենք»,- ավելացրել է 3-րդ նախագահը: