Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է հարց ու պատասխան
1․Ինչպե՞ս գրանցվել Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում հոկտեմբերի 6-ից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները https://mcs-citizenship.am համակարգում կարող են գրանցվել բացառապես խիստ նույնականացմամբ՝ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
Օտարերկրա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ կամ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են գրանցվել կամ խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
2․Ինչպե՞ս գրանցվել նույնականացման քարտի միջոցով
Անհրաժեշտ է քարտ կարդացող սարք՝ 2023 թվականի փետրվարի 15-ից առաջ ստացած նույնականացման քարտերի համար։
3․Ինչպե՞ս գրանցվել բջջային նույնականացման քարտի միջոցով
Անհրաժեշտ է լրացնել այն հեռախոսահամարը, որով ակտիվացրել եք թվային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ծառայությունները և «Մուտք» կոճակը սեղմելուց հետո Ձեր բջջային սարքում մուտքագրել mID PIN կոդը և անցնել հարթակ։
4․Ինչպե՞ս գրանցվել էլեկտրոնային փոստի միջոցով
Անհրաժեշտ է լրացնել կոնտակտային տվյալները, ստեղծել գաղտնաբառ, հաստատել էլեկտրոնային հասցեն, կցել պահանջվող փաստաթղթերը և մուտք գործել անձնական էջ։