Թբիլիսիի ՏԻՄ ընտրությունում «Վրացական երազանք»-ն առաջինն է

Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի սակրեբուլոյի ընտրությունում ստացել է ձայների 70,15%-ը:
ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլու խոսքերով՝ հաշվարկվել է 584 ընտրատեղամասից 573-ի, ինչը կազմում է ընդհանուր ընտրատեղամասերի 98,11%-ը: Արդյունքները հետևյալն են՝
«Հայրենիք, լեզու, հավատ» ` 3020 ձայն, 1,019%
«Վրաստանի պահպանողականները»`12811 ձայն, 4,32%
«Մեր միասնական Վրաստան» ` 1720 ձայն, 0,58%
«Ազատ Վրաստան»` 2647 ձայն, 0,89%
«Վրաստանի հայրենասերների դաշինք»`3151 ձայն, 1,063%
«Հզոր Վրաստան – Լելո»` 29807 ձայն, 10,054%
«Վրաստան»` 943 ձայն, 0,31%
«Կանաչների կուսակցություն»է1906 ձայն, 0,64%
«Ժողովրդական իշխանություն»է761 ձայն, 0,25%
«Գախարիան՝ հանուն Վրաստանի»`9483 ձայն, 3,19%
«Գիրչի»`22230 ձայն, 7,49%
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»`207985 ձայն, 70,15%
Նախնական տվյալներով, «Վրացական երազանք» կուսակցությունը բոլոր շրջաններում հաղթել է ՏԻՄ ընտրությունում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել