Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը։ Պաշտպանության նախարարությունը կգլխավորի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Բրյունո Լե Մերը։ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը պահպանել է Ժան Նոել Բարրոն։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ֆրանսիական ԶԼՄ-ներից։
Մի շարք այլ առանցքային նախարարություններ կպահեն իրենց նախկին ղեկավարներին, խոսքը մշակույթի, արդարադատության, գյուղատնտեսության առողջապահության նախարարությունների, ինչպես նաև ՆԳՆ-ի մասին է: