ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է N 81-Լ հրամանը, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներքին աուդիտի կոմիտեի նոր կազմը: Այս մասին տեղեկացնում է Iravaban.net–ը հղում կատարելով ՀՀ դատախազությանը։
Համաձայն հրամանի՝ կոմիտեի կազմում ընդգրկվել են յոթ անդամ, այդ թվում՝
- Աննա Վարդապետյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ (կոմիտեի նախագահ)
- Եդիազար Ավագյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (կոմիտեի անդամ)
- Մհեր Ափրիկյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղար (կոմիտեի անդամ)
- Լալա Բեզոյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)
- Վահե Հովհաննիսյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)
- Ռուբեն Առաքելյան – Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ (կոմիտեի անդամ)
- Դավիթ Հարությունյան – «Գլոբ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (կոմիտեի քարտուղար)
Ուշագրավ է, որ կոմիտեի կազմում ներգրավվել է նաև մասնավոր ընկերության ղեկավար՝ «Գլոբ Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հարությունյանը, ով ստանձնել է կոմիտեի քարտուղարի պարտականությունները:
Հրամանով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N 78-Լ հրամանը:
Նոր հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը, – տեղեկացնում է Iravaban.net–ը։