ՆԳՆ մամուլի խոսնակը՝ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում տասնյակ հազարի հասնող հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին

Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, վերջին օրերին համացանցում տեղեկություններ էր տարածվում Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր հայտնաբերվելw6 և առաջիկա ՀՀ ազգային ժողովի ընտրություններում դրանց օգտագործման մասին։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը․ «Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել