ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձն ուսուցչի միջազգային օրվա առթիվ

Մարդկային կապիտալի թիվ մեկ մշակներ՝ սիրելի ուսուցիչներ,

Ձեզ բնորոշ հատուկ ջերմությամբ, երախտապարտությամբ և առանձնակի հարգանքով շնորհավորում եմ ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, այս մասին գրառում է կատարել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Ուսուցիչ բառը մտաբերելիս ակամայից ջերմություն, հոգատարություն, նոր գիտելիքներ ստանալու ոգևորվածություն, գունեղ պատկերներով հիշողություններ ու ասոցիացիաներ ես ապրում։ Այդ ամենը սերտորեն կապվում է Ձեզ հետ՝ Ձեր անձնուրաց աշխատանքի, անսպառ համբերության, խորը գիտելիքի և սրտացավության շնորհիվ։

Դուք եք այն մարդիկ, ովքեր ձևավորում են մեր հասարակության մտավոր և բարոյական հենքը, սերմանում են արժեհամակարգ, պատասխանատվություն և ստեղծարար մտածողություն՝ հզոր հիմք ապահովելով երկրի ապագայի համար։

Այս օրը ևս մեկ գեղեցիկ առիթ է՝ մեր անկեղծ շնորհակալությունն արտահայտելու ձեր անփոխարինելի դերի և հսկայական աշխատանքի համար։ Թող ձեր սրտերում երբեք չմարի ուսուցանելու, ոգեշնչելու և սովորեցնելու բերկրանքը։

Թող ձեր ջանքերն ու նվիրումն արժանանան բարձր գնահատանքի, ձեր աշակերտների ու ուսանողների հաջողությունները լինեն ձեր ամենամեծ պարգևը, իսկ աշխատանքային յուրաքանչյուր օր ուղեկցվի հարգանքով, սիրով ու գոհունակությամբ։

Շնորհավոր ուսուցչի միջազգային օրը՝ ձեզ ամուր առողջություն, անսպառ էներգիա և նոր մասնագիտական ու ստեղծագործական ձեռքբերումներ եմ մաղթում»,- ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել