Չի կարող մեր երկրում ուսուցիչը լինել գնահատված, քանի դեռ կրթության նկատմամբ ակնածանքը փոխարինվում է իմիտացիոն թրենդով․ Արման Թաթոյան

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։
21-րդ դարում դուք բախվում եք նոր մարտահրավերների, որովհետև տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների այլընտրանք ունեցող, պրպտուն և պահանջատեր մեր երեխաների հետ աշխատանքը պահանջում է իրապես ամուր նյարդեր, պատրաստվածության բարձր մակարդակ և անմասն նվիրում աշխատանքին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, այս մասին գրառում է կատարել Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
Հոկտեմբերի 5-ը պարզապես օրացույցում առանձնացված օր է, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գնահատելու 365 օրերին ձեր կատարած հսկայական աշխատանքը։ Այդ արժևորումը, սակայն, չի կարող սահմանափակվել ընդամենը ուսուցչի նյութական վիճակի որոշակի բարելավմամբ։
Չի կարող մեր երկրում ուսուցիչը լինել գնահատված, քանի դեռ կրթության նկատմամբ ակնածանքը փոխարինվում է իմիտացիոն թրենդով, քանի դեռ բարձրագույն կրթության կարևորությունը պրակտիկայում նսեմացվում է կառավարման ամենաբարձր մակարդակով։
Սիրելի՛ մանկավարժներ, կիրթ հասարակությունը երկրի առաջընթացի կարևորագույն շարժիչ ուժերից մեկն է, և դրա հիմքերի ստեղծման առաքելությունը վստահված է նաև ձեզ։ Շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել