Սաակաշվիլին՝ Վրաստանի ընդդիմությանը․ «Ժամանակն է կազմակերպվելու, ոչ թե բողոքելու»

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդիմադիր ուժերին կոչ անելով անցնել կազմակերպված գործողությունների՝ բողոքներից դեպի նպատակային պայքար։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է վրացական ԶԼՄ-ներից։

«Հիմա ժամանակն է կազմակերպվելու, ոչ թե բողոքելու։ Վարդերի հեղափոխությունը տևեց մի քանի շաբաթ, Աջարայի հեղափոխությունը՝ վեց ամիս։ Նույնիսկ կեղծված ընտրությունների պայմաններում իշխող ուժը չկարողացավ ստանալ քվեների ավելի քան 20 տոկոսը, ինչը պակաս է, քան Շևարդնաձեն ստացել էր 2003 թվականին»,– նշել է Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Լելո» կուսակցությունը, վերադառնան համատեղ պայքարի դաշտ, քանի որ միայն ընտրությունների միջոցով իրավիճակը փոխել հնարավոր չէ։

«Հարյուր հազարավոր նվիրված հայրենասերներ դուրս են եկել՝ երկիրը վերադարձնելու, սակայն վճռական խոսքը պատկանում է Գենզիին, ով Վրաստանը կհասցնի խաղաղության և ճշմարտության հաղթանակին»,– ընդգծել է նախկին նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել