Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն՝ քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար

Iravaban.net-ը  ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում  է, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար ՆԳՆ ոստիկանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) սահմանված ձևի դիմում,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3) 3×4 սմ չափսի երկու լուսանկար,
4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը, եթե տվյալ պահին չունի զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն,
5) պետական տուրքի վճարման անդորրագիր՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով,
6) առաջին անգամ զենք ձեռք բերելիս զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:
«ՀՀ քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար պետք է դիմում ներկայացնեն դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ։
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու կամ զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունենալու պայմաններում նոր զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություններ ստանալու համար
ՆԳՆ ոստիկանություն են ներկայացնում․
1․ սահմանված ձևի դիմում,
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3. 3×4 սմ չափսի երկու լուսանկար,
4. պետական տուրքի վճարման անդորրագիր՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով։
Առաջին անգամ զենք (բացառությամբ՝ սառը և նետողական), այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական ու գործնական քննությունները անցկացնում են ՆԳՆ կողմից լիցենզավորված կազմակերպությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել