Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներն արդեն հրապարակված են: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ դատական իշխանությունից։
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ներկայացվել են քննությանը մասնակցած հավակնորդի՝ Սևակ Հրանտի Սեդոյանի կողմից ստացված միավորները․
- թեստային առաջադրանք 23 միավոր,
- իրավական խնդիրներ 10 միավոր,
- հանրագումարային՝ 33 միավոր։
Միաժամանակ տեղեկացվում է, որ քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո տասնհինգօրյա ժամկետում: