Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման մի շարք դեպքեր։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Մասնավորապես, 13 խոշոր հարկ վճարողների մոտ հայտնաբերվել է 136 չգրանցված աշխատող, ինչի համար նշանակվել է շուրջ 34 միլիոն դրամ տուգանք։ Բացի այդ, 24 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում, և դրանց համար նշանակվել է մոտ 128.2 միլիոն դրամ տուգանք։
ՊԵԿ-ը հայտնում է, որ շարունակում է հետևողականորեն իրականացնել հսկողական միջոցառումներ՝ ուղղված հարկային կարգապահության բարձրացմանը, իրավախախտումների կանխարգելմանը և օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացմանը։
Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի շրջանակներում՝ պահպանելով վստահելի բիզնեսի վարկանիշը և խուսափելով վարչական պատասխանատվությունից։
Խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ ցանկը հետևյալն է․
Անվանում | Արձանագրված տուգանքի գումար (դրամ) |
Արձանագրված չգրանցված աշխատողների քանակ |
«ԷԼԱՔՍԻ» | 8,000,000 | 32 |
«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԵՄՅԱՆՆԵՐ» | 8,000,000 | 32 |
«ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ» | 5,250,000 | 21 |
«ԲԻԳ ՀՈՄ» | 3,250,000 | 13 |
«ԶԵՆՆԻ» | 2,750,000 | 11 |
«ԱՐՏ ՊԼԱՍ» | 2,250,000 | 9 |
«ՖՌԵՇ ՖՐՈԶԵՆ» | 1,000,000 | 4 |
«ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» | 1,000,000 | 4 |
«ԿԱՐԴԻՆԱԼ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» | 750,000 | 3 |
«ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» | 500,000 | 2 |
ՄԱՐՇԱԼ ԼԵՆԴ | 500,000 | 2 |
«ՏՈՏԱԼ ԳՐՈՒՊ» | 500,000 | 2 |
«ՆԱՏՈՒՐԱԼ ՉԻԶ» | 250,000 | 1 |