Iravaban.net-ը տեղեկանում էԵրևանի քաղաքապետարանից, որ կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մուտքը՝ Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: