Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին կբանտարկվի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ֆրանսիայի նախկին նախագահը «Լիբիական գործով» իր հինգ տարվա ազատազրկումը կկրի Փարիզի 14-րդ թաղամասի Սանտե բանտում, այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է BBC-ից։
Նախկին նախագահը դատավճռից հետո վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն նա դեռևս կմնա կալանքի տակ. դատարանը որոշել է «դատավճռի անհապաղ կատարում»։