Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին

Պաղեստինի ամենահայտնի առաջնորդ Մարվան Բարղութին ներառված չէ բանտարկյալների թվում, որոնց Իսրայելը մտադիր է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների դիմաց՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը:

Իսրայելը նաև մերժել է ազատ արձակել այլ բարձրաստիճան բանտարկյալների, որոնց ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ը վաղուց էր պահանջում:

Նշվում է, որ դեռ պարզ չէ՝ Իսրայելի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մոտ 250 բանտարկյալների ցուցակը վերջնակա՞ն է, թե՞ ոչ:

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ իրենք պնդում են Բարղութիի և այլ բարձրաստիճան անձանց ազատ արձակումը: Այս հարցով միջնորդների հետ բանակցություններ են ընթանում:

Իսրայելը Բարղութիին համարում է ահաբեկչության առաջնորդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել